Sign In

Not registered yet?

register
about Artuyt

Մեր Մասին

Արտույտը հիմնադրվել է նպատակ ունենալով ճանաչելի դարձնել հայկական արվեստը, թե Հայաստանի ներսում, թե նրա սահմաններից դուրս:

Մենք ստեղծում ենք շարֆեր հայ ժամանակակից նկարիչների նկարներով և կոլաժներով։ Գեղեցիկ և յուրօրինակ շարֆերի միջոցով Ձեզ հնարավորություն կընձեռնվի ճանաչել հայկական արվեստի բարձրարվեստ նմուշները՝ սկսած միջնադարյան մանրանկարչությունից մինչև ժամանակակից աբստրակցիոնիզմ։

Արտույտը համագործակցում է տարբեր թանգարանների հետ, որոնցից են Երևանի ժամանակակից արվեստի թանգարանը, Սերգեյ Փարաջանովի թանգարանը, Սուրբ Էջմիածնի թանգարանները, Երվանդ Քոչարի թանգարանը, Մատենադարանը և այլն։

Բազմաթիվ նշանավոր մարդիկ կրում են Արտույտի շարֆեր։ Նրանցից են՝ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, ՀՀ նախագահի կին Նունե Սարգսյանը, Քիմ Քարդաշյանը, հայ-կանադական դերասանուհի Արսինե Խանջյանը, ռուս ճանապարհորդ-բլոգեր Դարիա Սիտորինան, Իտալիայի նախագահի դուստրը և այլոք։ Արտույտը հանդիսանում է պաշտոնական նվերների մատակարար։ Հայաստանի կառավարությունը՝ ներառյալ ՀՀ վարչպետը, նախագահը և կաթողիկոսը գնում են Արտույտից։