Նկարիչ

ԱԼԲԵՐՏ ՀԱԿՈԲՅԱՆ

Ալբերտ Հակոբյանի պարզ ապրելակերպը ծնեցին իրականության և նրա ինտելեկտուալ մտորումների միաձուլումը։ Նրա ստեղծագործությունները , անշուշտ, սնվում են խորը պոետիկ որոնումներից։ Նկարիչը նուրբ է ընկալում շրջապատող աշխարը, որը դառնում է լիարժեք և անսպառ աղբյուր իր գեղանկարչական մեդիտացիաների համար։ Ալբերտի հետ շփվելը հեշտ է։ Իր արտաքինը չի համապատասխանում ներքին կրակին, հոգու թրթիռին ու նրա նուրբ վերաբերմունքին կյանքի երևույթների նկատմամբ։ 

Սակայն դրա հետ մեկտեղ հայտարարում է․ «Հեծանիվ ստեղծողը ես եմ։ Ես եմ ստեղծել հեծանիվը՝ իմ հեծանիվը։ Ոչինչ, որ հեծանիվը գոյություն ունի մի քանի հարյուր տարի, կարևորը հայտնագործության հաճույքն է։

Ոչինչ չի կարելի ասել նկարչության մասին, չի կարելի նկարչությունը առանձնացնել կյանքից։ Նկարելը դա ապրելաձև է՝ կեցություն։ Ոչ մի տարբերություն չկա նկարելու թե՜ քնելու, սիրելու թե՜ ճամփորդելու միջև։ Յուրաքանչյուր արարք պահանջում է մեծագույն պատասխանատվություն և գեր ազատություն։ Ոչինչ գլխավոր չէ և ոչինչ երկրորդական։ Ամեն ինչ ունի հավասար նշանակություն և միմյանցից անկախ են։
Գիծը երբեք գույնի սահման չէ:

Գոյություն ունի միայն ԲԱՑԱՐՁԱԿԻ ու միակ խնդիրը ԲԱՑԱՐՁԱԿԻՆ չսահմանափակելն է։ Սրան ես հավատում եմ»։