«Արտույտ»-ն իրականացնում է Ձեր սիրելի աքսեսուարների մատակարարումը Ձեր նշած հասցեով։ Դուք կարող եք ընտրել Ձեզ դուր եկած աքսեսուարը մեր կայքում, նշել առաքման հասցեն և կոնտակտային հեռախոսահամարը , որի միջոցով էլ մենք կտեղեկացնենք Ձեզ պատվերի առաքման ժամկետների մասին։
Ձեր իսկ հարմարավետության համար կարող եք գրանցվել մեր կայքում և դառնալ մեր բաժանորդը , ինչը Ձեզ հնարավորություն կտա յուրաքանչյուր հաջորդ պատվեր գրանցելուց առաջ կրկին անգամ չլրացնել Ձեր տվյալները, ինչպես նաև տեսնել Ձեր կողմից նախկինում պատվիրված ապրանքները։
Գրանցվելով մեր կայքում` Դուք հնարավորություն եք ստանում նաև հետևել մեր նորություններին և առաջարկներին Ձեր էլ. փոստի միջոցով:
Պատվերների առաքումն իրականացվում է հետևյալ տարբերակներով՝
Առաքում Երևանում
Առաքում ՀՀ մարզեր և ԼՂՀ
Առաքում այլ երկրներ
Մենք աշխատում ենք ամեն օր` ժամը 10:00-19:00-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից: Առաքման ձգձգումը հնարավոր է անկանխատեսելի դեպքերի առկայության պարագայում, որոնք տեղի են ունեցել մեր կամքից անկախ: Այդ դեպքում Ձեզ անպայման կտեղեկացնենք առաքման ժամկետի փոփոխության մասին:
Եթե Դուք ցանկանում եք վերադարձնել առաքված պատվերը, ապա այդ դեպքում առաքման գումարը ետ չի վերադարձվում։ Ապրանքի վերադարձի մասին կարող եք մանրամասն տեղեկանալ մեր կայքում «Վերադարձի պայմաններ» բաժնում։
Պատվերը երկու տարբեր հասցեներով առաքելու համար անհրաժեշտ է ձևակերպել երկու տարբեր պատվերներ: Մեկ պատվերի շրջանակում ապրանքը կարող է առաքվել միայն մեկ հասցեով: