Նկարիչ
ՔՐԻՍՏԻՆԵ ՄԿՐՏՉՅԱՆ
Քրիստինա Մկրտչյանը ծնվել և մեծացել է Երևանում։
Ավարտել է Երևանի ճարտարապետական համալսարանը՝ ճարտարապետի մասնագիտությամբ, ապա Պիեռ և Մարի Կյուրիի անվան համալսարանի ֆիզիկայի և ակուստիկայի ֆակուլտետը Փարիզում։ Ստացել է դոկտորի գիտական աստիճան։ 2008թ-ից որպես նկարազարդող աշխատել է Hermes ապրանքանիշի ենթակապալառու Laure Selignac-ի արվեստանոցում: Laure Selignac-ը ճենապակյա նկարչության առաջատար ապրանքանիշներից մեկն է Ֆրանսիայում:
2016 թվականից Քրիստինե Մկրտչյանը ստեղծել է իր սեփական ապրանքանիշը՝ ART CHRISTI, որտեղ համատեղել է ճենապակու վրա նկարելու վերջին տասը տարվա ընթացքում ձեռք բերած հմտություններն ու կարողությունները, ինչպես նաև հայկական մշակութային ավանդույթները։
Տարբեր երկրներում մասնակցել է HERMES -ի կազմակերպած ցուցահանդեսներին, ներկայացրել վարպետության դասեր։