Նկարիչ
Գայանե Խաչատուրյան
1942 թ. – ծնվել է Թբիլիսիում։
1949-1955 թթ. – սովորել է Թբիլիսի N 14 միջնակարգ օրիորդաց դպրոցում։
1955-1959 թթ. – ուսումը շարունակել է N 101 միջնակարգ դպրոցում և զուգահեռաբար ընդունվել է Թբիլիսիի Յա. Ի. Նիկոլաձեի անվան գեղարվեստի ուսումնարանին կից գեղարվեստի դպրոց։
1959-1960 թթ. – սովորել է աշխատավոր երիտասարդության հանրապետական հեռակա միջնակարգ դպրոցում (Թբիլիսի)։
Ավարտելուց հետո լրջորեն սկսել է զբաղվել ստեղծագործական աշխատանքով։
1963 թ. – ծանոթացել է Ա. Բաժբեուկ-Մելիքյանի հետ, որը նրան շատ է օգնել կայացման գործում։
Սկսել է մասնակցել ցուցահանդեսների (Վրաստանի պետական պատկերասրահ)։
1965 թ. – նկարչուհու ստեղծագործությամբ հետաքրքրվել է Վրաստանի ժողովրդական նկարիչ Ե. Ախվլեդիանին։
1967, 1970-1971 թթ. – մասնակցել է Վրաստանի ինքնագործ նկարիչների և ժողովրդական վարպետների ցուցահանդեսներին (Պետական պատկերասրահ, Վրաստան)։ 1968 թ. – աշխատանքները ներկայացվել են «Դեկորատիվ արվեստ» ամսագրի խմբագրությունում (Մոսկվա)։
1971 թ. – անհատական ցուցահանդես Նկարիչների տանը և ֆիզիկայի ինստիտուտի Գիտնականների տանը (Երևան)։
1972 թ. – անհատական ցուցահանդես Ա. Խորավայի անվան դերասանի տանը (Թբիլիսի)։
1978 թ. – սկսում է ցուցադրվել Ժամանակակից արվեստի թանգարանում (Երևան)։
Հ. Իգիթյանի նախաձեռնությամբ նկարչուհու աշխատանքները, Հայաստանի 31 նկարիչների աշխատանքների թվում, ուղարկվեցին Պորտուգալիայում կազմակերպված ցուցահանդեսին, որտեղ էլ ընտրվեցին՝ հետագայում Փարիզում, Լիոնում և Մարսելում ցուցադրվելու համար։
Գայանե Խաչատրյանի մասին «Հայֆիլմ» կինոստուդիայում երկու ֆիլմ է նկարահանվել.
1971 թ. – «Գայանե» (Յու. Երզնկյան, ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ Մ. Սարյանի նախաբանով)։
1978 թ. – «Երկնագույն քամի, նշի բույրը» (Ռ. Գևորգյան)։
Նկարչուհու աշխատանքները գտնվում են Ժամանակակից արվեստի թանգարանում (Երևան), աշխարհի շատ երկրների բազմաթիվ մասնավոր հավաքածուներում։