Artist

Գայանե Երկանյան

Գայանե Երկանյանը ծնվել է Երևանում, Հայաստանում 1989 թվականին, որտեղ 2009 թվականին ստացել է բակալավրի աստիճան արդյունաբերական դիզայնի ոլորտում՝ Երևանի պետական գեղարվեստի ակադեմիայից: Նա ստացել է մագիստրոսի աստիճան Նիդերլանդների Ուտրեխտի արվեստների դպրոցի (HKU) 2014 թվականին:

2011-2016 թթ․ ընթացքում Գայանեն աշխատել է Հայաստանում գործող ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում, որտեղ ղեկավարել է գրաֆիկական դիզայնի և վեբ դիզայնի բաժինները: 2016 թվականից Գայանեն բնակվում և աշխատում է Ամստերդամում:

Գայանեն աշխատում է հայկական տառերով: Նա այնպիսի փոփոխություններ է կատարում տառերի վրա, որ դրանք այլևս չեն ճանաչվում որպես ընթեռնելի ձևեր: Տառերը դառնում են գրավիչ թանաքային գծանկարներ, որոնք լայն հանրության համար բացում են նոր տեսողական նշանակություն: Նա խաղում է սև գծերի տարբեր ռիթմերով, ավելին ուշադրություն է դարձնում հենց սպիտակ տարածությանը, քան սև գծերի երկարությանը: Նա դա համեմատում է երաժշտության մեջ դադարների հետ. առանց դադարների ձայնը պարզապես աղմուկ կլինի: «Երբ սկսում եմ աշխատանքը, չեմ իմանում վերջնական արդյունքը: Թույլ եմ տալիս, որ աշխատանքը զարմացնի ինձ: Նախընտրում եմ, որ գործընթացը լինի երկխոսության պես, այլ ոչ թե պլանավորված և ավարտված աշխատանք: Ստեղծման գործընթացը թերապևտիկ և մեդիտատիվ է, ուստի թույլ եմ տալիս ինձ լիովին տրվել դրան»:կ