Սերգեյ Փարաջանովի թանգարան
Սերգեյ Փարաջանովի թանգարանը հիմնադրվել է 1988 թվականին Հայաստանի ժողովրդական արվեստի պետական թանգարանում կազմակերպված Սերգեյ Փարաջանովի գործերի Հայրենիքում առաջին ցուցահանդեսից հետո։
Այն Երևանի ամենաշատ այցելուներ ունեցող թանգարաններից է: Թանգարանը ներկայացնում է Փարաջանովի բազմազան գրական և գեղարվեստական ժառանգությունը։
«Ձորագյուղ» ազգագրական թաղամասում Սարգիս Փարաջանյանցին հատկացվեց երկու կից կառույց՝ բնակության և թանգարանի համար։ 1988 թ. Սպիտակի երկրաշարժի սոցիալ-տնտեսական հիմնախնդիրների պատճառով թանգարանը բացվեց միայն 1991 թվականի հունիսին, Փարաջանովի մահից մի տարի անց։
Թանգարանի հիմնադիր տնօրենը Զավեն Սարգսյանն է։ Թանգարանը Երևանի մշակութային կենտրոններից մեկն է, հայտնի է իր ցուցահանդեսներով, հրապարակումներով, պատվավոր ընդունելություններով՝ ներառյալ Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի հյուրերին։ Պաուլո Կոելիո, Վիմ Վենդերս, Միքայել Վարդանով, Տոնինո Գուերա, Էնրիկա Անտոնինի, Ատոմ Էգոյան, Նիկիտա Միխալկով, Վլադիմիր Պուտին, Ալեքսանդր Լուկաշենկո, Եվգենի Եվտուշենկո, Արնոլդ Ռյուտե, Վալդաս Ադամկուս, Տարյա Հալոնեն, Դոնալդ Կնուտ այս և այլ հայտնի մարդիկ այցելել են թանգարան։
Թանգարանը գտնվում է ավանդական կովկասյան ոճի երկհարկանի կառույցում։ Թանգարանի հավաքածուն կազմում են մոտ 1600 ցուցանմուշներ, որոնց հիմնական մասը Փարաջանովի աշխատանքներն են՝ այդ թվում տարբեր պարագաներ, կոլաժներ, գծանկարներ, ֆիլմերի համար արված էսքիզներ, տիկնիկներ, գլխարկներ, ինչպես նաև կենդանության օրոք Փարաջանովի կամքով Երևան տեղափոխված թիֆլիսյան տան կահ-կարասին, անձնական իրերը։ Փարաջանովը խորհրդային իշխանությունների կամոք 15 տարի զրկվեց կինոարվեստից, որոնցից 1974-1978 և 1982 թվականներն անցկացրեց խիստ ռեժիմի ճամբարներում և բանտերում։ Թանգարանում ցուցադրվում են նաև չհրատարակված սցենարներ, լիբրետոներ և զանազան գեղարվեստական գործեր, որոնք Փարաջանովը ստեղծել է բանտում գտնվելու տարիներին։ Թանգարանի ցուցադրությունում ընդգրկված է շուրջ 700 ստեղծագործություն։ Ցուցանմուշների թվում կան երկու վերականգնված հիշատակի սենյակներ, փառատոների մրցանակներ՝ Ֆեդերիկո Ֆելինիի, Լիլյա Բրիկի, Անդրեյ Տարկովսկու, Միքայել Վարդանովի և Յուրի Նիկուլինի ստորագրությամբ նամակներ, թանգարան այցելած աշխարհահռչակ անձանց՝ Տոնինո Գուերայի, Վլադիմիր Պուտինի և Ռոման Բալայանի նվերները։
Թանգարանը կազմակերպել է մոտ 60 ցուցահանդեսներ, այդ թվում Կաննում, Աթենքում, Տոկիոյում, Մոսկվայում, Հռոմում, Թեհրանում, Հոլիվուդում և այլուր։
Գնեք հավաքածուն
-
-
Կանացի
Շապիկ «Ֆաբերժեի հիշատակին»
19,900AMD Select options This product has multiple variants. The options may be chosen on the product pageSelect options This product has multiple variants. The options may be chosen on the product page Արագ դիտում -
Կանացի
Շապիկ «Մի Քանի Դրվագ Ջոկոնդայի Կյանքից»
19,900AMD Select options This product has multiple variants. The options may be chosen on the product pageSelect options This product has multiple variants. The options may be chosen on the product page Արագ դիտում -
Կանացի
Շապիկ «Վարիացիա Պինտուրիկիոյի ու Ռաֆայելի Թեմաներով»
19,900AMD Select options This product has multiple variants. The options may be chosen on the product pageSelect options This product has multiple variants. The options may be chosen on the product page Արագ դիտում