Գործվածք | 100% բնական մետաքս |
---|---|
Խնամք | Մետաքսի գեղեցկությունը պահպանելու համար պահեք այն չկապված և հարթ տեսքով։ Զերծ պահեք այն անձրևից, ջրից և տարբեր քիմիական նյութերից։ Անհրաժեշտության դեպքում դիմեք պրոֆեսիոնալ չոր մաքրմանը։ |
Չափս | 70×70 սմ / 27.5″x 27.5″ |
Արտադրման երկիր | Իտալիա |
Մետաքսյա շարֆ «Անահիտ»
45,900AMD
Այս շարֆը ստեղծվել է Անահիտ աստվածուհու բրոնզաձույլ արձանից պահպանված գլխի հիման վրա։
Հելլենիստական շրջանում մայրության խորհրդանիշը Անահիտ աստվածուհին էր։ Նա պտղաբերության, արգասավորության, ծննդաբերության աստվածուհին էր և համարվում էր հայկական դիցարանի գլխավոր աստվածություններից մեկը։ Հայոց Անահիտ աստվածուհու պաշտամունքի դրսևորում է Բրիտանական թանգարանում պահվող, Հին Հայաստանում Անահիտ աստվածուհու պաշտամունքի գլխավոր կենտրոն Երիզա ավանից (Եկեղյաց (Անահտական) գավառ) 1872 թ․ գտնված բրոնզաձույլ արձանից պահպանված գլուխը և ձեռքը։
Շարֆը ստեղծվել Բրիտանական թանգարանի և Հայաստանի Պատմության թանգարանի հետ համատեղ։
Հեղինակ՝ Քրիստինե Մկրտչյան։
84 պահեստում
Հավելյալ տեղեկատվություն