Սեյրան Խաթլամաջյանը ծնվել է 1937թ․ Ապրիլի 20-ին Ռոստովի մարզում։ Համարվում է հայ աբստրակտ՝ վերացական, արվեստի հիմնադիրներից մեկը։
Ավարտելով Ռոստովի գեղարվեստի ուսումնարանը՝ տեղափոխվում է Երևան և ընդունվում Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի կերպարվեստի բաժինը, որն ավարտում է 1964 թվականին։
1954-1959 թթ. սովորել է Ռոստովի գեղարվեստի ուսումնարանում
1959 թվականին Մարտիրոս Սարյանի խորհրդով և աջակցությամբ տեղափոխվել է Հայաստան
1963-1965 թթ. մասնակցել է Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի կողմից Հայաստանի բոլոր մարզերում կազմակերպված բազմաթիվ ազգագրական արշավների
1965 թվականից II երիտասարդական մրցույթի դեփնեկիր գրաֆիկայի ոլորտում (Հայաստան), Հայաստանի նկարիչների միության անդամ
1992 թվականին Խաթլամաջյանի նախաձեռնությամբ և նրա կողմից վերաձևափոխված դետալների հիման վրա ՀՀ կառավարությունը պաշտոնապես ընդունեց Հայաստանի առաջին հանրապետության նոր զինանշանը
Աշխատանքները գտնվում են Ժամանակակից արվեստի թանգարան (Երևան), Հայաստանի ազգային պատկերասրահում, Տրետյակովյան պատկերասրահում (Մոսկվա), Արևելքի ժողովուրդների թանգարանում (Մոսկվա), Գնեսինի անվան երաժշտական ուսումնարանում (Մոսկվա), «Նոնկոմֆորմիզմի» արվեստի թանգարանում (Վաշինգտոն) և Հայաստանի ու արտերկրի բազմաթիվ մասնավոր հավաքածուներում։